22:01 15 հունիսի, 2021Հայտնի են աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Գերմանիայի թիմի մեկնարկային կազմերը Եվրո–2020–ի խմբային փուլի առաջին տուրում։
Ֆրանսիա. Լյորիս, Պավար, Կիմպեմբե, Վարան, Էրնանդես, Ռաբյո, Պոգբա, Կանտե, Գրիզման, Մբապե, Բենզեմա։
Գերմանիա. Նոյեր, Ռյուդիգեր, Գինտեր, Հումելս, Գոսենս, Գյունդոգան, Գնաբրի, Կրոս, Կիմիխ, Հավերց, Մյուլեր։
Ֆրանսիա – Գերմանիա հանդիպումը տեղի կունենա Մյունխենում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00–ին։
Թիմերն ընդգրկված են F խմբում, որի առաջին տուրի մյուս խաղում Պորտուգալիայի հավաքականը Բուդապեշտում 3։0 հաշվով պարտության մատնեց Հունգարիայի թիմին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.