Ռոբերտ Արզումանյան. Հավանական տարբերակներից մեզ բաժին ընկավ ամենաբարդ մրցակիցը

18:05   15 հունիսի, 2021

ՈւԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքը մեկնաբանել է «Ուրարտուի» մարզիչ Ռոբերտ Արզումանյանը, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը։ Հայաստանի Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալակիրները կմրցեն սլովենական «Մարիբորի» հետ։

«Հավանական տարբերակներից մեզ բաժին ընկավ ամենաբարդ մրցակիցը։ Արդեն հասցրել էինք ուսումնասիրել բոլոր թիմերին։ Սլովենիայի ավարտված առաջնությունում «Մարիբորն» առաջին տեղը զբաղեցրած «Մուրայի» հետ հավասար միավորներ ուներ։

Այո, մեծ ավանդույթներ ունեցող թիմ է, բայց մենք պետք է հնարավորինս լավ պատրաստվենք, որպեսզի հնարավորինս լավ հանդես գանք»,– ասել է Ռոբերտ Արզումանյանը։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղերը տեղի կունենան հուլիսի 8-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 15-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։