Հայկական ակումբների հնարավոր մրցակիցները եվրագավաթներում

10:30   15 հունիսի, 2021

Եվրագավաթների որակավորման փուլերի վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 15-ին:

Հայտնի են ֆուտբոլի Հայաստանի նորընծա չեմպիոն «Ալաշկերտի» հնարավոր մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում: Վիճակահանության արդյունքում «Ալաշկերտը կմրցի հետևյալ 4 թիմերից մեկի հետ՝ ՀԻԿ (Ֆինլանդիա), «Մուրա» (Սլովենիա), «Բորաց» (Բոսնիա), «Կոնաս Կի Նոմադս» (Ուելս):

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղերը կանցկացվեն հուլիսի 6-ին և 7-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 13-ին և 14-ին:

ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչներ, որոնք պայքարը կսկսեն որակավորման առաջին փուլից:

Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» հավանական մրցակիցներն են՝ «Լաչի» (Ալբանիա), «Սարաևո» (Բոսնիա և Հերցեգովինա), «Կուպս» (Ֆինլանդիա), «Ժիլինա» (Սլովակիա):

Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատի» հավանական մրցակիցներն են՝ «Ֆեհերվար» (Հունգարիա), «Սուտյեսկա» (Չեռնոգորիա), «Պետրոկուբ-Հինչեստի» (Մոլդովա), «Շիրոկի Բրիյեգ» (Բոսնիա և Հերցեգովինա):

Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Ուրարտուի» հավանական մրցակիցներն են՝ «Մարիբոր» (Սլովենիա), «Պարտիզան» (Ալբանիա), «Տրեպենե» (Սան Մարինո), «Շկուպի» (Մակեդոնիա):

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղերը տեղի կունենա հուլիսի 8-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 15-ին:

Վիճակահանությունները կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։