Հալլե. Ռոջեր Ֆեդերերը մեկնարկեց հաղթանակով

19:35   14 հունիսի, 2021

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը հաղթանակով մեկնարկեց Գերմանիայի Հալլե քաղաքում անցկացվող АТР-500 շարքի մրցաշարում։ 39-ամյա շվեյցարացի թենիսիստը մրցեց Բելառուսի ներկայացուցիչ Իլյա Իվաշկոյի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 7:6 (7:4), 7:5։ Պայքարը տեւեց 1 ժամ, 34 րոպե։

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Ռոջեր Ֆեդերերը կմրցի կանադացի Ֆելիքս Օժե–Ալյասիմի եւ լեհ Հուբերտ Հուրկաչի դիմակայության հաղթողի հետ։

Հիշեցնենք, որ «Ռոլան Գարոսի» 1/8 եզրափակիչում Ռոջեր Ֆեդերերը հրաժարվել էր պայքարից։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։