Միշել Տեր-Զաքարյանը մոտ է «Բրեստը» գլխավորելուն

15:40   14 հունիսի, 2021

Ֆրանսիական «Մոնպելյեի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանացած Միշել Տեր-Զաքարյանը մոտ է «Բրեստը» գլխավորելուն, հայտնում է RMC-ն:

Ֆրանսիայում 58-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բորդոն», սակայն նա հակված է «Բրեստը» գլխավորելուն։ Կողմերի միջև բանակցությունները շարունակվում են։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստն այս մրցաշրջանի վերջում էր հեռացել «Մոնպելյեից», որը գլխավորում էր 2017 թվականից: Ֆրանսիայի ավարտված առաջնությունում «Մոնպելյեն» 54 միավորով գրավեց 8-րդ տեղը, իսկ «Բրեստ» 17-րդն էր:

Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Միշել Տեր-Զաքարյանը «Մոնպելյեում» խաղացել է 1988-1998-ը, իսկ Հայաստանի ազգային հավաքականում հանդես է եկել 1996-1997-ը: Տեր-Զաքարյանը մարզչական կարիերան 1998-ին սկսել է հենց «Մոնպելյեում»՝ 8 տարի աշխատելով երկրորդ և երրորդ թիմերում: Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է նաև ֆրանսիական «Նանտը», «Կլերմոնը» և «Ռեյմսը»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։