Անգլիայի հավաքականի կիսապաշտպանը տարիքային ռեկորդ է սահմանել Եվրոպայի առաջնութուններում

13:08   14 հունիսի, 2021

Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, Եվրո-2020-ի խմբային փուլի առաջին տուրում մասնակցելով խորվաթների դեմ խաղին, դարձել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարերում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Դորտմունդի «Բորուսիայի» խաղացողը ռեկորդը սահմանել էր 17 տարեկան, 349 օրականում: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն էր հոլանդացի պաշտպան Յետրո Վիլեմսը, որը Եվրո-2012-ում խաղացել էր 17 տարեկան, 71 օրականում:

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած խաղում Անգլիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել էր աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականին, իսկ Ջուդ Բելինգեմը փոխարինման էր դուրս եկել 82-րդ րոպեին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։