Եդիգարյանը հեռացել է «Արարատից»

10:43   14 հունիսի, 2021

Հայաստանի հավաքականի թեկնածու Արտակ Եդիգարյանը հեռացել է Երևանի «Արարատից»,  hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

31-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ էր միացել «Արարատին», որի կազմում մասնակցել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 17 և գավաթի խաղարկության 5 հանդիպման:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Եդիգարյանը մասնակցել է 31 խաղի և խփել մեկ գոլ: Նախկինում նա հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում», «Ուրարտուում», «Ալաշկերտում», Դոնեցկի «Մետալուրգում» և Լիտվայի «Ժալգիրիսում»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։