Ամերիկայի գավաթ. Բրազիլիան մեկնարկեց վստահ հաղթանակով

09:40   14 հունիսի, 2021

Աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը վստահ հաղթանակով է մեկնարկել ֆուտբոլի 2021թ․ Ամերիկայի գավաթի խաղարկությունում:

Բրազիլիայում անցկացվող մրցաշարի առաջին տուրում դաշտի տերերը 3 անպատասխան գնդակ են ուղարկել Էկվադորի հավաքականի դարպասը: Մեկական անգամ աչքի են ընկել ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ Նեյմարն ու Մարկինյոսը և «Ֆլամենգոյի» հարձակվող Գաբիգոլը:

Խմբի մյուս խաղում Կոլումբիայի հավաքականը նվազագույն հաշվով ուժեղ է գտնվել Էկվադորի թիմից:

B խմբում ընդգրկված է նաև Պեորւի հավաքականը, որը բաց է թողնում առաջին տուրը:

Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթն անցկացվում է Բրազիլիայի 4 քաղաքներում, իսկ եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 10-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում: Մրցաշարը պետք է անցկացվեր Կոլումբիայում և Արգենտինայում, սակայն նախ՝ Կոլումբիան զրկվեց մրցաշարն անցկացնելու իրավունքից կորոնավիրուսի համավարակի և անկայուն քաղաքական վիճակի պատճառով, ապա՝ Արգենտինան զրկվեց այդ իրավունքից կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքի հետևանքով։

Գործող գավաթակիրը Բրազիլիան է, որը նախորդ խաղարկության եզրափակիչում հաղթել է Պերուի հավաքականին:

Ամերիկայի գավաթ, B խումբ

Բրազիլիա – Վենեսուելա՝ 3:0

Մարկինյոս, 23, Նեյմար, 64, Գաբրիել Բարբոսա, 89

Կոլումբիա – Էկվադոր՝ 1:0

Էդվին Կարդոնա, 42



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։