00:51 14 հունիսի, 2021Նիդերլանդների հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում (Եվրո-2020)։ Խմբային փուլի առաջին տուրում հոլանդացիները Ամստերդամում ընդունեց Ուկրաինայի հավաքականին եւ առավելության հասան 3։2 հաշվով։
52-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց կիսապաշտպան Ժորժինյոն Վեյնալդումը, 6 րոպե անց Ֆրանկ դե Բուրի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց հարձակվող Վաուտեր Վեգորստը։
75-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց հարձակվող Անդրեյ Յարմոլենկոն։ 4 րոպե անց ուկրաինացիների երկրորդ գոլը խփեց հարձակվող Ռոման Յարեմչուկը։
Նիդերլանդների հավաքականի հաղթական գոլի հեղինակը դարձավ պաշտպան Դենզել Դյումֆրիսը, որն աչքի ընկավ 85-րդ րոպեին։
What a moment for Denzel Dumfries!
— UEFA EURO 2020 (@EURO2020) June 13, 2021
First international goal = opening game winner #EURO2020 pic.twitter.com/K5LlxE05Lc
Who's on top in Amsterdam?#EURO2020 pic.twitter.com/ANdPEK7pYq
— UEFA EURO 2020 (@EURO2020) June 13, 2021
C խմբում 3 միավոր ունի նաեւ Ավստրիան, որը Բուխարեստում 3։1 հաշվով հաղթել էր Հյուսիսային Մակեդոնիային։
Երկրորդ տուրում Նիդերլանդների թիմը հունիսի 17-ին Ամստերդամում կընդունի ավստրիացիներին, Ուկրաինան նույն օրը Բուխարեստում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի թիմի հետ։
Եվրո-2020, խմբային փուլ, առաջին տուր
C խումբ
Նիդերլանդներ - Ուկրաինա՝ 3։2 (տեսանյութ)
Ժորժինյո Վեյնալդում, 52, Վաուտեր Վեգորստ, 58, Դենզել Դյումֆրիս, 85 - Անդրե Յարմոլենկո, 75, Ռոման Յարեմչուկ, 79
New Dutch hero
— UEFA EURO 2020 (@EURO2020) June 13, 2021
2 goals in 2 games for Wout Weghorst! #EURO2020 pic.twitter.com/zT9bb3ZVqV
Ավստրիա - Հյուսիսային Մակեդոնիա՝ 3։1
Շտեֆան Լայներ, 18, Միխայել Գրեգորիչ, 78, Մարկո Արնաուտովիչ, 90 - Գորան Պանդեւ, 28
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.