Զլատկո Դալիչ․ Անգլիայի հետ խաղում եթե միայն պաշտպանվենք, կպարտվենք

11:23   13 հունիսի, 2021

Աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը խոսել է Անգլիայի հավաքականի հետ դիմակայությունից սպասելիքների մասին։ Թիմերը կհանդիպեն Եվրո-2020-ի խմբային փուլի առաջին տուրում։

«Ես կընտրեմ հնարավոր լավագույն կազմը։ Մենք ունենք ուժեղ թիմ եւ որեւէ մրցակցից չենք վախենում։ Այո, Անգլիայի հավաքականը շատ արագ է, ագրեսիվ է խաղում եւ ուժեղագույն թիմերից մեկն է։

Մենք պետք է հուսալի խաղ ցուցադրենք պաշտպանությունում, չկորցնենք գնդակը եւ հակագրոհենք։ Չենք պատրաստվում միայն պաշտպանվել։ Եթե միայն պաշտպանվենք, կպարտվենք»,- Զլատկո Դալիչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ 

Անգլիա – Խորվաթիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 13-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։00-ին։ D խմբում ընդգրկված են նաեւ Չեխիայի եւ Շոտլանդիայի հավաքականները։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։