«Ռոլան Գարոս». Ստեֆանոս Ցիցիպասը դուրս եկավ եզրափակիչ

21:01   11 հունիսի, 2021

Հույն Ստեֆանոս Ցիցիպասը դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։

Ցիցիպասը մրցեց Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի հետ եւ առավելության հասավ հինգ սեթում՝ 6։3, 6։3, 4։6, 4։6, 6։3 հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ 40 րոպե։

Ցիցապասը «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ դուրս եկած Հունաստանի առաջին ներկայացուցիչն է։

Եզրափակիչում Ստեֆանոս Ցիցիպասի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի եւ երրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալի դիմակայության հաղթողը։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 34,3 միլիոն եվրո է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։