ՀՖՖ-ն ներկայացուցիչ կունենա Եվրո-2020-ի խաղերին

13:11   11 հունիսի, 2021

Կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկ տարով հետաձգված ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնությունում ներկայացուցիչ կունենա նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նշանակվել է որպես Եվրոպայի առաջնության 7 հանդիպումների ՈւԵՖԱ-ի պատվիրակ: Նա կաշխատի Սանկտ Պետերբուրգում կայանալիք բոլոր՝ հանդիպումներում.

12.06.21՝ Բելգիա – Ռուսաստան

14.06.21՝ Լեհաստան - Սլովակիա

16.06.21՝ Ֆինլանդիա – Ռուսաստան

18.06.21՝ Շվեդիա - Սլովակիա

21.06.21՝ Ֆինլանդիա – Բելգիա

23.06.21՝ Շվեդիա – Լեհաստան

02.07.21՝ 1/4 եզրափակիչ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։