NBA. «Բրուքլինի» պարտությունը, Դյուրանտի ու Տակերի բախումը

11:58   11 հունիսի, 2021

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառորդ եզրափակիչի երրորդ խաղում «Բրուքլինը» հյուրընկալվելիս 83:86 հաշվով պարտվեց «Միլուոկիին», որը կրճատեց շարքի հաշիվը՝ 1:2:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Քրիս Միդլթոնը, որը «Միլուոկիի» կազմում վաստակել է 35 միավոր: 

«Բրուքլինի» կազմում 30 միավոր հավաքած Կևին Դյուրանտը խաղի ընթացքում բախվել է «Միլուոկիի» խաղացող Պի Ջեյ Տակերի հետ: 2 թիմերի խաղացողները թույլ չեն տվել, որ կրքերը թեժանան:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, 1/4 եզրափակիչ 

«Միլուոկի» - «Բրուքլին»՝ 86:83 (30:11, 15:31, 22:23, 19:18)

Շարքի հաշիվը՝ 1:2

«Յուտա» - «Կլիպերս»՝ 117:111 (30:29, 36:24, 27:33, 24:25)

Շարքի հաշիվը՝ 2:0



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։