Անտուան Գրիզմանը վնասվածք է ստացել

23:44   10 հունիսի, 2021

«Բարսելոնայի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը բաց է թողել Դիդիե Դեշամի գլխավորած թիմի հերթական մարզումը։

Ֆուտբոլիստը ձախ սրունքի մկանային վնասվածք է ստացել Բուլղարիայի հավաքականի հետ ընկերական խաղում (3։0), հաղորդում է AS-ը։

Եվրո-2020-ի խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականը F խմբում կմրցի Գերմանիայի, Պորտուգալիայի եւ Հունգարիայի հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։