13:21 1 հոկտեմբերի, 2012Ես չեմ համարում Պովետկինին աշխարհի չեմպիոն, հայտարարել է Կլիչկո եղբայրների մենեջեր Բերնդ Բենտեն։ WBA վարկածով աշխարհի «սովորական» չեմպիոն համարվող Պովետկինն ընդամենը տիտղոսի հավակնորդ է։
Սեպտեմբերի 29-ին Համբուրգում Պովետկինը տեխնիկական նոկաուտով հաղթեց ամերիկացի Հասիմ Ռահմանին եւ պաշտպանեց տիտղոսը։ WBA-ի կանոններով ռուսաստանցին պետք է մենամարտ անցկացնի այս կազմակերպության վարկածով «սուպերչեմպիոն» ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի հետ։
Պովետկինի պրոմոուտեր Կալե Զաուերլանդը հայտարարել է, որ Կլիչկոն Պովետկինի հետ պետք է մենամարտի մինչեւ 2013թ. փետրվարի 27-ը։ Բենտեի խոսքով, իրականում, ուկրաինացի չեմպիոնը ժամանակ ունի մինչեւ հուլիս։
«Վլադիմիրի կարգավիճակն այնպիսին է, որ ոչ մի կազմակերպություն չի կարող նրան որեւէ բան թելադրել»,- Կլիչկոների մենեջերի խոսքը մեջբերում է Rheinische Post-ը։
Հիշեցնենք, որ Կլիչկո կրտսերը հաջորդ մենամարտը կանցկացնի 2012թ. նոյեմբերին լեհ Մարիուշ Վախի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.