Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրո-2020-ին չմասնակցող աստղերի խորհրդանշական հավաքականում

14:40   9 հունիսի, 2021

Ռուսական Championat.com կայքը կազմել է Եվրո-2020-ին չմասնակցող ֆուտբոլիստներից կազմված խորհրդանշական հավաքականը։ Թիմում տեղ է գտել նաև իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Դարպասապահ. Յան Օբլակ (Սլովենիա, «Աթլետիկո»)։

Պաշտպաններ. Դանիել Կարվախալ (Իսպանիա, «Ռեալ»), Սերխիո Ռամոս (Իսպանիա, «Ռեալ»), Վիրջիլ վան Դեյկ (Հոլանդիա, «Լիվերպուլ»), Ալեքսանդր Կոլարով (Սերբիա, «Ինտեր»)։

Կիսապաշտպաններ. Գիլֆի Սիգուրդսոն (Իսլանդիա, «Էվերտոն»), Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ (Սերբիա, «Լացիո»), Հենրիխ Մխիթարյան (Հայաստան, «Ռոմա»), Մարկո Ռոյս (Գերմանիա, «Բորուսիա Դ.»)։

Հարձակվողներ. Էրլինգ Հոլանդ (Նորվեգիա, «Բորուսիա Դ.»), Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա, «Միլան»)։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հետ կնքել էր նոր պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ: Իտալիայի ավարտված առաջնությունում 32-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 34 խաղի և դարձել 13 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: Նա «Ռոմայի» լավագույն ռմբարկուն էր այս մրցաշրջանում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։