NBA. «Բրուքլինը» մեծացրեց առավելությունը, օրվա լավագույն դրվագները

12:10   8 հունիսի, 2021

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառորդ եզրափակիչի երկրորդ խաղում «Բրուքլինը» 125:86 հաշվով տնային հաղթանակ է տարել «Միլուոկիի» նկատմամբ՝ շարքի հաշիվը դարձնելով 2:0:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Կևին Դյուրանտը, որը «Բորւքլինի» կազմում վաստակել է 32 միավոր: 

Գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսին» պայքարից դուրս թողած «Ֆինիքսը» 122:105 հաշվով ուժեղ է գտնվել «Դենվերից»:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

NBA, 1/4 եզրափակիչ 

«Բրուքլին» - «Միլուոկի»՝ 125:86 (36:19, 29:22, 30:24, 30:21)

Շարքի հաշիվը՝ 2:0

«Ֆինիքս» - «Դենվեր»՝ 122:105 (28:28, 29:30, 31:21, 34:26)

Շարքի հաշիվը՝ 1:0



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։