Վահան Բիչախչյանն ամենաշատ տարածությունն հաղթահարել Շվեդիա - Հայաստան խաղում

11:47   8 հունիսի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի և Շվեդիայի ազգային հավաքականների միջև հունիսի 5-ին տեղի ունեցած ընկերական խաղում երկու թիմերի կազմում ամենաշատ տարածություն հաղթահարել է Վահան Բիչախչյանը, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Ըստ InstatScout-ի տվյալների՝ Սլովակիայի «Ժիլինայի» 21-ամյա կիսապաշտպանն անցել է 12146 մ:

Հայաստանի հավաքականի կազմում երկրորդ ցուցանիշը գրանցել է Ժոաո Ժորդի Արարատը (10720 մ), իսկ Կամո Հովհաննիսյանը (10527 մ) երրորդն է:

Հիշեցնենք, որ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում տեղի ունեցած խաղում դաշտի տերերը հաղթել էին 3:1 հաշվով, իսկ Վահան Բիչախչյանն առաջին գոլն էր խփել Հայաստանի հավաքականի կազմում:

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։