Կանադան՝ հոկեյի աշխարհի չեմպիոն

01:02   7 հունիսի, 2021

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացված տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունը երեք պարտությունով սկսած Կանադայի հավաքականը նվաճեց չեմպիոնի տիտղոսը։

Եզրափակիչում կանադացիները մրցեցին նախորդ առաջնության չեմպիոն Ֆինլանդիայի հավաքականի հետ եւ առավելության հասան օվերթայմում՝ 3։2  (1:0, 0:1, 1:1, 1:0)։

Կանադան 27-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն եւ հավասարվեց ԽՍՀՄ/Ռուսաստանին։

Բրոնզե մեդալները նվաճեց ԱՄՆ-ի հավաքականը, որը 6։1 հաշվով պարտության մատնեց գերմանացիներին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։