Հայ ըմբիշները 7 մեդալ են նվաճել Խարկովում

00:41   6 հունիսի, 2021

Ուկրաինայի Խարկով քաղաքում տեղի ունեցած Հովհաննես Սահակյանի անվան հուշամրցաշարում Հայաստանի ազատ ոճային ըմբիշները նվաճել են 7 մեդալ, hաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը:

Ոսկե մեդալակիր են դարձել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը և 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը:

Արծաթե մեդալ են նվաճել Լևիկ Միքայելյանը (61 կգ) և Սերգեյ Սարգսյանը (92 կգ):  Բրոնզե մեդալակիր են դարձել Նարեկ Հարությունյանը (70 կգ), Մուշեղ Մկրտչյանը (74 կգ) և Կնյազ Իբոյանը (79 կգ):

Հայաստանի թիմը մրցաշարին մասնակցել է 9 ըմբիշով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։