«Վանը» հրաժեշտ է տվել 15 ֆուտբոլիստի

11:09   5 հունիսի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ Չարենցավանի «Վանը» հայտարարել է 15 խաղացողներից բաժանվելու մասին:

«Հարգելի ֆուտբոլասերներ, «Վանի» միանգամից 15 ֆուտբոլիստների մոտ ավարտվեցին պայմանագրերը ակումբի հետ:

«Վանից» հեռացան Անդրեյ Զորինը, Ալեքսանդր Տենյաևը, Վլադիսլավ Վասիլևը, Դեու Դոսա Օլատունջին, Գարեգին Կիրակոսյանը, Մաքս Ժեստաևը, Պավել Կորկինը, Վիուլեն Այվազյանը, Դավիթ Նալբանդյանը, Ալեքսանդր Մակսիմենկոն, Ալեքսեյ Շիշկինը և Հենրի Ավագյանը: Շնորհակալություն ենք հայտնում բոլորին ակումբում կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում:

Առանձնահատուկ կերպով շնորհակալություն ենք հայտնում Սամուր Ագամագոմեդովին, Էդգար Մովսեսյանին և Էզա Կուասի Ուիլֆրեդին, քանի որ իրենց անմիջապես օգնությամբ մենք դարձանք Հայաստանի Առաջին խմբի հաղթող և նվաճեցինք VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ավարտված առաջնությունում «Վանը» 24 խաղից հետո 31 միավորով գրավեց 6-րդ տեղը: Չարենցավանի թիմն այս մրցաշրջանում նորամուտը նշեց ուժեղագույնների խմբում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։