Հայաստանում Նիդերլանդների դեսպանն այցելել է Հեծանվասպորտի ՕՀՄՄ (ֆոտո)

15:11   4 հունիսի, 2021

Հեծանիվի համաշխարհային օրը` հունիսի 3-ին, Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ այցելել է Հեծանվասպորտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց, հաղորդում է դեսպանատան մամուլի ծառայությունը։

Դպրոցն ուղղված է ակտիվ սպորտում երեխաների և երիտասարդների ներգրավմանը, նրանց՝ որպես պրոֆեսիոնալ հեծանվորդների պատրաստմանը և առողջ ապրելակերպ սովորեցնելուն։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն, Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.