ՖԻԴԵ. Լևոն Արոնյանը 5-րդն է, Հայկ Մարտիրոսյանն՝ առաջին անգամ թոփ-100-ում

13:45   3 հունիսի, 2021

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների թարմացված դասակարգման աղյուսակը։ Լևոն Արոնյանը շարունակում է զբաղեցնել 5-րդ տեղը։ Հայ գրոսմայստերի գործակիցը 2781 է։

ՖԻԴԵ-ի դասակարգման ափոփոխ առաջատարն է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագուս Կարլսենը, որին հաջորդում են ամերիկացի Ֆաբիանո Կարուանան ու չինացի Դին Լիրենը։ Հավակնորդների մրցաշարի հաղթողի կոչումը նվաճած ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին չորրորդն է։ Լավագույն տասնյակում են նաև հոլանդացի Անիշ Գիրին, ռուս Ալեքսանդր Գրիշչուկը, ամերկացի Ուեսլի Սոն, ադրբեջանցիներ Շաքրիյար Մամեդյարովը և Թեյմուր Ռաջաբովը։

Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը 55-րդն է, իսկ Հրանտ Մելքումյանը՝ 96-րդը: Առաջին անգամ 100 լավագույնների ցուցակում է ընդգրվել Հայկ Մարտիրոսյանը, որը 2648 վարկանիշով 100-րդ տեղում է։

Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը 55-րդն է, Աննա Սարգսյանը՝ 61-րդ, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 73-րդը։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։