Իտալիայի առաջնություն. Մրցաշրջանի ամենաարժեքավոր ֆուտբոլիստն ու լավագույններն՝ ըստ դիրքերի

21:44   31 մայիսի, 2021

Ֆուտբոլի Իտալիայի ավարտված մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող է ճանաչվել չեմպիոն «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, հաղորդում է Ա Սերիայի մամուլի ծառայությունը։

Ավարտված առաջնությունում 28–ամյա բելգիացի ֆուտբոլիստը մասնակցել է 36 հանդիպման, խփել 24 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Լավագույն դարպասապահ է ճանաչվել «Միլանի» իտալացի ներկայացուցիչ Ջանլուիջի Դոնարուման, որը 37 խաղում բաց է թողել 38 գոլ, 14 խաղում դարպասը պահել է անառիկ։ Լավագույն պաշտպանը «Ատալանտայի» արգենտինացի խաղացող Կրիստիան Ռոմերոն է, լավագույն կիսապաշտպանը՝ «Ինտերի» իտալացի ֆուտբոլիստ Նիկոլո Բարելան։

Լավագույն հարձակվողի կոչումը բաժին է հասել «Յուվենտուսի» պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուին, որը 33 խաղում խփել է 29 գոլ, եւ կատարել 2 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։