«Արարատ-Արմենիայի» երկրպագուները պահանջում են հեռացնել մարզիչին

10:31   29 մայիսի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» երկրպագուների ակումբ ԱԼՖԱ-ն հանդես է եկել հայտարարությամբ:

«Ի գիտություն բոլոր քննադատողների, 3 տարվա մեջ մեր թիմը այնպիսի արդյունքների է հասել, որ թիմեր կան 30 տարում չեն հասնում։ Ֆուտբոլային տարին դժվար էր բոլորիս համար covid, պատերազմ, բայց ԱԼՖԱ-ն միշտ եղել է ու կլինի թիմի կողքին:

Պահանջում ենք անհապաղ հեռացնել մարզչին և մի քանի տուրիստ ֆուտբոլիստների: Վստահում ենք ակումբի ղեկավարությանը և միասին շարժվում դեպի մեր նպատակները։ Սպասում ենք լուրջ համալրումների և մյուս տարի կվերադառնանք ավելի ուժեղ»,- ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» այս տարի չկարողացավ պաշտպանել չեմպիոնի կոչումը և նվաճել եվրագավաթների ուղեգիր: Հայաստանի ավարտված առաջնությունում թիմը գրավեց 5-րդ տեղը:

Մարտին «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել էր 68-ամյա ռուսաստանցի մասնագետ Անատոլի Բայդաչնին, որը 2012 թվականից չէր զբաղվում մարզչական աշխատանքով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։