«Ալաշկերտը»՝ Հայաստանի չեմպիոն

19:22   28 մայիսի, 2021

Երեւանի «Ալաշկերտը» չորրորդ անգամ նվաճեց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։ Պրեմիեր լիգայի վերջին տուրում «Ալաշկերտը» սեփական խաղադաշտում մրցեց արդեն նախկին չեմպիոն «Արարատ–Արմենիայի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ 67–րդ րոպեին աչքի ընկավ չեռնոգորիացի կիսապաշտպան Դեյան Բոլիեւիչը։

«Ալաշկերտը» վաստակեց 46 միավոր եւ 5 միավոր առաջ անցավ փոխչեմպիոն «Նոայից», որը 1։2 հաշվով պարտվեց Չարենցավանի «Վանին»։

Բրոնզե մեդալները նվաճեց «Ուրարտուն», որը 1։0 հաշվով հաղթանակ տարավ «Փյունիկի» նկատմամբ եւ վաստակեց 41 միավոր։

Չորրորդ տեղը գրավեց «Արարատը»՝ 40 միավոր։ Երեւանյան թիմը 5։2 հաշվով առավելության հասավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ։

«Արարատ–Արմենիան» 38 միավորով գրավեց 5–րդ տեղը։

«Վանը» 6–րդն է՝ 31 միավոր, «Փյունիկը» 7–րդն է՝ 25 միավոր։ 8–րդ տեղում է Վանաձորի «Լոռին» (23 միավոր), որը մրցաշրջանի ընթացքում հրաժարվեց մասնակցությունից։ «Շիրակը» գրավեց 9–րդ տեղը՝ 13 միավոր։ 10–րդն է «Գանձասար–Կապանը», որը նույնպես հրաժարվել էր մասնակցությունից։

«Ալաշկերտը» հանդես կգա Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում, «Նոան» ու «Ուրարտուն»՝ Եվրոպայի լիգայի որակավորման փուլում։

Հայաստանի առաջնություն, 25-րդ տուր

«Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա»՝ 1։0

Դեյան Բոլիեւիչ, 67

«Նոա» - «Վան»՝ 1։2

Պետրոս Ավետիսյան, 67 – Դեու Դոսա, 81, Էդգար Մովսեսյան, 86

«Արարատ» - «Շիրակ»՝ 5։2

Դիմիտրիե Պոբուլիչ, 22, 43, Մաքսիմ Զադերակա, 45+2, 48, Մորի Կոնե, 78 – Ռոբերտ Հակոբյան, 38, Արման Ասլանյան, 52

«Փյունիկ» - «Ուրարտու»՝ 0։1

Արթուր Միրանյան, 11



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։