Այսօր հայտնի կդառնա Հայաստանի չեմպիոնը (ֆոտո)

09:09   28 մայիսի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում մայիսի 28-ին կանցկացվեն վերջին՝ 25-րդ տուրի հանդիպումները և հայտնի կդառնա չեմպիոնը:

Առաջատար «Ալաշկերտը» կընդունի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային» և չպարտվելու դեպքում պատմության մեջ չորրորդ անգամ կդառնա Հայաստանի չեմպիոն:

Երկրորդ տեղում գտնվող փոխչեմպիոն «Նոան» կընդունի Չարենցավանի «Վանին», իսկ Երևանի «Արարատը» տնային հանդիպում կանցկացնի հետնապահ Գյումրիի «Շիրակի» հետ: Երևանյան դիմակայությունում կմրցեն «Ուրարտուն» ու «Փյունիկը»:

Օրվա բոլոր խաղերը կմեկնարկեն ժամը 17:30-ին:

Հայաստանի առաջնություն, 25-րդ տուր

«Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա»՝ 17:30 («Նաիրի» ստադիոն)

«Նոա» - «Վան»՝ 17:30 (Ավանի Ֆուտբոլի ակադեմիա)

«Արարատ» - «Շիրակ»՝ 17:30 (Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն)

«Փյունիկ» - «Ուրարտու»՝ 17:30 («Ուրարտու» ստադիոն)

Ֆոտո՝ Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայություն



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։