10:44 26 մայիսի, 2021Հայաստանի ազգային հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը Բունդեսլիգայի վարկածով ընդգրկվել է Գերմանիայի առաջնության վերջին՝ 34-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Բեռլինի «Հերտայի» դեմ հաղթական խաղում 28-ամյա Ադամյանը «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում անցկացրել էր ամբողջ հանդիպումը և դարձել գոլի հեղինակ:
Գերմանիայի ավարտված առաջնությունում հայ հարձակվողը մասնակցել է 18 հանդիպման, դարձել է 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:
View this post on Instagram
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.