Հայաստանի Մ-21 հավաքականի կազմը

18:07   25 մայիսի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը հունիսի 3-ից կսկսի պատրաստվել  Եվրոպայի Մ-21 առաջնության որակավորման փուլի առաջին հանդիպմանը։ Մրցակցը Ֆարերյան կղզիների հավաքականն է, որի հետ հանդիպումը տեղի կունենա հունիսի 8-ին Ֆարերյան կղզիների Տոֆտիր քաղաքի ստադիոնում եւ կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20:30-ին։

Մարզական հավաքը կանցկացվի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։ 

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.  

Դարպասապահներ

Արման Ներսեսյան – ԲԿՄԱ

Հարություն Մելքոնյան - ԲԿՄԱ

Սերգեյ Միքայելյան - ԲԿՄԱ

Պաշտպաններ

Երջանիկ Ղուբասարյան – «Հանզա Լյունեբուրգեր» (Գերմանիա)

Սերգեյ Կոչկանյան – «Ռոստով»(Ռուսաստան)

Արման Ղազարյան – ԲԿՄԱ

Կարեն Մուրադյան - ԲԿՄԱ

Պետրոս Մանուկյան – ԲԿՄԱ

Արսեն Գալստյան – ԲԿՄԱ

Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»

Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու»

Ստյոպա Մկրտչյան – «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ

Սերգեյ Մկրտչյան - ԲԿՄԱ

Նարեկ Աղասարյան – ԲԿՄԱ

Միքայել Միրզոյան – ԲԿՄԱ

Արամ Խամոյան – ԲԿՄԱ

Նարեկ Գրիգորյան – ԲԿՄԱ

Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ

Նարեկ Ալավերդյան - ԲԿՄԱ

Սերոբ Գալստյան – «Արարատ»

Սերոժ Թիթիզյան – «Արարատ»

Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Գերման Կուրբաշյան – «Կոբլենց» (Գերմանիա)

Լևոն Վարդանյայն – «Ուրարտու»

Գրենիկ Պետրոսյան - ԲԿՄԱ

Ազգային հավաքականի հայտացուցակում ընդգրկված Ժիրայր Շաղոյանը և Արման Ներսեսյանը Շվեդիա - Հայաստան ազգային հավաքականների հանդիպումից հետո կմեկնեն Ֆարերյան կղզիներ՝ միանալու Մ-21 հավաքականին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։