ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը տեղի է ունեցել մայիսի 25-ին: Գործկոմի անդամները միաձայն քվեարկել են Կանանց ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգում (2020-21թթ.) փոփոխությունների հաստատման օգտին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Այնուհետև Գործադիր կոմիտեի անդամները կողմ են արտահայտվել Առաջին խմբում հանդես եկող ԲԿՄԱ-ի՝ հաջորդ մրցաշրջանում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում խաղալու հարցի վերաբերյալ: Որոշվել է նախնական համաձայնությամբ թույլատրել ԲԿՄԱ-ին (հաշվարկից դուրս) հանդես գալ Պրեմիեր լիգայում, բայց ինչպես Պրեմիեր լիգայի, այնպես էլ Հայաստանի Առաջին խմբի ակումբներին հնարավորություն տալ արտահայտել իրենց դիրքորոշումն այդ հարցի շուրջ: Այսպիսով, ԲԿՄԱ-ի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ՀՖՖ Գործկոմի հաջորդ նիստին:
Նիստի վերջում որոշվել է անցկացնել ՀՖՖ Տարեկան հերթական ժողովը հունիսի 28-ին՝ 13:00-ին, ՀՖՖ գրասենյակում:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։