«Լիլի» դարպասապահն ամենաշատ «չոր» խաղերն է անցկացրել Եվրոպայի թոփ-5 լիգաներում (ֆոտո)

12:40   25 մայիսի, 2021

Ֆուտբոլի Ֆրանսիայի նորընծա չեմպիոն «Լիլի» դարպասապահ Մայք Մենյանը Եվրոպայի թոփ-5 առաջնություններում (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) ամենաշատ «չոր» հանդիպումներն է անցկացրել այս մրցաշրջանում, հայտնում է Opta-ն:

Ֆրանսիայի ավարտված առաջնությունում 25-ամյա ֆրանսիացին 38 խաղերում սեփական դարպասն անառիկ է պահել 21 անգամ: Երկրորդ տեղում է Անգլիայի նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի դարպասապահ Էդերսոնը (19 «չոր» հանդիպում), իսկ եռյակը եզրափակում է Իսպանիայի Լա Լիգայում հաղթած Մադրիդի «Աթլետիկոյի» սլովենացի դարպասապահ Յան Բլակը (18 «չոր» հանդիպում):

Լավագույն հնգյակում են նաև Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան (17 «չոր» հանդիպում) ու Լոնդոնի «Չելսիի» ներկայացուցիչ Էդուար Մենդին (16 «չոր» հանդիպում):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։