21:06 23 մայիսի, 2021Մալխաս Ամոյանը (72 կգ) նվաճեց Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոնի կոչումը:
Եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց ուկրաինացի Անդրեյ Կուլիկի հետ և վստահ հաղթանակ տարավ 6:0 հաշվով: Ամոյանը ոչ մի շանս չտվեց մրցակցին՝ գոտեմարտերից յուրաքանչյուրում վաստակելով 3 միավոր:
Մալխաս Ամոյանը պայքարը սկսել էր մայիսի 22-ին և եզրափակիչի ճանապարհին հաղթել էր վրացի Օթար Աբուլաձեին (6:1), ադրբեջանցի Խասայ Հասանլիին (7:0) ու ռուս Սերգեյ Կուտուզովին (4:1):
Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հրաչյա Պողոսյանը (63 կգ) դարձել էր ոսկե մեդալակիր, Դավիթ Օվասապյանը (130 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Տիգրան Մինասյանը (60 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ) և Գևորգ Թադևոսյանն (87 կգ) արժանացել էին բրոնզե մեդալի:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել 7 ըմբիշով և նվաճել 2-ական արծաթե ու բրոնզե մեդալներ: Ռազմիկ Պապիկյանը (61 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ) գրավել էին երկրորդ տեղը, իսկ Արման Անդրեասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր:


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.