20:01 22 մայիսի, 2021Գերմանիայի առաջնության վերջին տուրում խփած գոլի շնորհիվ չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին գոլերի քանակը հասցրեց 41–ի եւ գերազանցեց «Բավարիայի» նախկին հարձակվող, գերմանացի Գերդ Մյուերի ռեկորդը Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով։
1971–1972 թվականների Գերմանիայի առաջնությունում Գերդ Մյուլերը խփել էր 40 գոլ։
Վերջին տուրում «Բավարիան» 5։2 հաշվով պարտության մատնեց «Աուգսբուրգին», Լեւանդովսկին աչքի ընկավ ավելացված առաջին րոպեին։
Հանդիպումից հետո տեղի ունեցավ նաեւ չեմպիոնների պարգեւատրությունը։
¡CAMPEONES, CAMPEONES, OLÉ, OLÉ OLÉ! #MiaSanMeister #FCBayern pic.twitter.com/D1dokJSJnM
— MEISTER (@FCBayern) May 22, 2021


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.