Ադամյանի գոլը նպաստեց «Հոֆենհայմի» կամային հաղթանակին, վերջին տուրի բոլոր արդյունքները (տեսանյութ)

19:26   22 մայիսի, 2021

Գերմանիայի առաջնության վերջին տուրում «Հոֆենհայմը» հյուրընկալեց Բեռլինի «Հերտային» եւ տարավ կամային հաղթանակ 2։1 հաշվով։ Դաշտի տերերի առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։ Նա «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։ 

«Հոֆենհայմը» 43 միավորով գրավեց 11–րդ տեղը։

Գերմանիայի ավարտված առաջնությունում Սարգիս Ադամյանը խփեց երկրորդ գոլը։

Չեմպիոն «Բավարիան» վերջին տուրում 5։2 հաշվով պարտության մատնեց «Աուգսբուրգին» եւ առաջնությունն ավարտեց 78 միավորով։

«ՌԲ Լայպցիգը»1։2 հաշվով պարտվեց «Ունիոն Բեռլինին» եւ 65 միավորով գրավեց երկրորդ տեղը։

Դորտմունդի «Բորուսիան» 3։1 հաշվով առավելության հասավ Լեւերկուզենի «Բայերի» նկատմամբ եւ նվաճեց բրոնզե մեդալները՝ 64 միավոր։ Չորրորդ տեղն ու Չեմպիոնների լիգայի չորրորդ ուղեգիրը Բունդեսլիգայից նվաճեց «Վոլֆսբուրգը», որը 2։3 հաշվով պարտվեց «Մայնցին» եւ մրցաշրջանն ավարտեց 61 միավորով։

«Վերդերն» ու «Շալկեն» դուրս մնացին Բունդեսլիգայից։ 16–րդ տեղը գրաված «Քյոլն» ուժեղագույնների լիգայում մնալու համար կանցկացնի անցումային հանդիպումներ երկրորդ Բունդեսլիգայում երրորդ տեղը գրաված «Գրոյտեր Ֆյուրտի» հետ։

Գերմանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Բավարիա» - «Աուգսբուրգ»՝ 5։2 (տեսանյութ)

Ջեֆրի Գաուելեու, 9, ինքնագոլ, Սերժ Գնաբրի, 23, Ջոշուա Կիմիխ, 33, Քինգսլի Քոման, 43, Ռոբերտ Լեւանդովսկի, 90 – Անդրե Հան, 67, Ֆլորիան Նիդերլեխներ, 71

Չիրացրած 11մ՝ Դանիել Կալիջիուրի, 26

«Բորուսիա Դորտմունդ» - «Բայեր»՝ 3։1

Էրլինգ Հոլանդ, 5, 84, Մարկո Ռոյս, 51 – Լարս Բենդեր, 89, 11մ

«Հոֆենհայմ» - «Հերտա»՝ 2։1 (տեսանյութ)

Սարգիս Ադամյան, 49, Անդրեյ Կրամարիչ, 90+1 – Վլադիմիր Դարիդա, 43

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Ֆրայբուրգ»՝ 3։1

Անդրե Սիլվա, 62, 11մ, Ալմամի Տուրե, 87, Ռագնար Ահե, 90+2 – Ու Յոն Չոն, 76

«Քյոլն» - «Շալկե»՝ 1։0

Սեբաստիան Բորնաու, 86

«Շտուտգարտ» - «Արմինիա»՝ 0։2

Ֆաբիան Կլոս, 66, 11մ, Ռիցու Դոան, 72

«Ունիոն Բեռլին» - «ՌԲ Լայպցիգ»՝ 2։1

Մարվին Ֆրիդրիխ, 67, Մաքս Կրուզե, 90+2 – Ջասթին Կլույվերտ, 55

«Վերդեր» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 0։4

Լարս Շտինդլ, 3, Մարկու Տյուրամ, 52, Ռամի Բենսեբաինի, 58, Ֆլորիան Նոյհաուս, 67

«Վոլֆսբուրգ» - «Մայնց»՝ 2։3

Մաքսիմիլիան Ֆիլիպ, 47, Ժոաո Վիկտոր, 66 – Ժան–Պոլ Բուտյուս, 44, Ռոբին Կուայսոն, 54, Շտեֆան Բել, 77



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.