Մ23 ԵԱ. Մալխաս Ամոյանը 7։0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն եւ կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

16:27   22 մայիսի, 2021

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից կիսաեզրափակիչ են դուրս եկել Տիգրան Մինասյանն ու Մալխաս Ամոյանը։

60 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը պայքարը սկսեց քառորդ եզրափակիչից եւ 9։0 հաշվով առավելության հասավ ռումինացի Ռազվան Արնաուտի նկատմամբ։

Եզրափակիչի ուղեգրի համար Տիգրան Մինասյանը կգոտեմարտի ռուսաստանցի Անվար Ալաքիարովի հետ։

72 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակիչում գոտեմարտեց վրացի Օտար Աբուլաձեի հետ եւ հաղթանակ տարավ 6։1 հաշվով։

Քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 7։0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Քասայ Հասանլիին եւ եզրափակիչի ուղեգրի համար կգոտեմարտի ռուսաստանցի Սերգեյ Կուտուզովի հետ։

67 կգ քաշային կարգում Գուրգեն Ալեքսանյանը որակավորման փուլում 3։5 հաշվով պարտություն կրեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Էլմեր Յոակին Մատիլայից, որը պարտվեց քառորդ եզրափակիչում։  

Գագիկ Հակոբյանը (82 կգ) որակավորման փուլում 3։4 հաշվով պարտվեց սերբ Բրանկո Կովաչեւիչին, Ալբերտ Եղիկյանը (97 կգ) դարձյալ որակավորման փուլում 9։1 հաշվով պարտություն կրեց իտալացի Լուկա Սվաիկարիից։

Հիշեցնենք, որ առաջինը օրը եզրափակիչ էին դուրս եկել 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանն ու 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը։ Բրոնզե մեդալների համար կգոտեմարտեն 77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը եւ 87 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը։ Այդ գոտեմարտերը տեղի կունենան մայիսի 22–ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։