Եղիշե Մելիքյան․ Անտոն Կոբյալկոյի հետ ծեծկռտուք չի եղել

13:11   22 մայիսի, 2021

Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հերքել է լուրերը, թե «Զվարթնոց» օդանավակայանում ծեծել է թիմի հարձակվող Անտոն Կոբյալկոյին։

«Ամեն կոլեկտիվում էլ լինում են տարաձայնությունները։ Ոչ մի ծեծկռտոց չի եղել։ Հնարավոր է՝ երբեմն պետք է բարձրացնել առոգանությունը, բայց անձնական վիրավորանքներ չեն եղել։ 

Տարբեր աղբյուրներ գրեցին, թե ես եղել եմ օդանավակայանում, բայց այդպես չէ։ Ես ակումբի մարզաբազայում Կոբյալկոյին ասացի, որ նա չի համապատասխանում իմ պահանջներին։ Ես խաղադաշտում նրանից ունեի ավելի մեծ սպասումներ»,- Եղիշե Մելիքյանի խոսքը մեջբերում է  Sport24.ru-ն։

Ռուս ֆուտբոլիստը 2020թ․ հուլիսին է միացել «Փյունիկին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։