Մ23 ԵԱ. Հայաստանի 4 ըմբիշ կիսաեզրափակիչում է

17:26   21 մայիսի, 2021

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին օրը Հայաստանի 5 ըմբիշներից 4–ը դուրս է եկել կիսաեզրափակիչ։

63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը եզրափակիչի ուղեգրի համար կմրցի վրացի Լերի Աբուլաձեի հետ։ Որակավորման փուլում Հրաչյան Պողոսյանը 3։2 հաշվով պարտության է մատնել ռուսաստանցի Ռախման Թավմուրզաեւին, քառորդ եզրափակիչում 1։0 հաշվով հաղթել է ուկրաինացի Մաքսիմ Լիուին։

77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը նույնպես կիսաեզրափակիչում է եւ կմրցի ռուսաստանցի Սերգեյ Ստեպանովի հետ։ Նա 1/8 եզրափակիչում 9։0 հաշվով հաղթել է չեխ Յակուբ Բիելեշին, քառորդ եզրափակիչում նույն հաշվով ուժեղ է եղել խորվաթ Պավել Պուկլավեչից։

87 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը կիսաեզրափակիչում կգոտեմարտի վրացի Թեմուրի Չխուասելիձեի հետ։

1/8 եզրափակիչում Գեւորգ Թադեւոսյանը 2։0 հաշվով հաղթել է սերբ Մարիո Վուկովիչին, քառորդ եզրափակիչում 8։7 հաշվով՝ խորվաթ Մատեյ Մանդիչին։

130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը որակավորման փուլում 4։3 հաշվով պարտության է մատնել թուրք Ֆաթիհ Բոզկուրթին, քառորդ եզրափակիչում 3։1 հաշվով հաղթել է Բելառուսի ներկայացուցիչ Իլյա Յուդհիչին։ Կիսաեզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի Շվեյցարիայի ներկայացուցիչ Դելիան Հոսեյն Ալիշահին։

55 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը որակավորման փուլում 2։4 հաշվով պարտվել է բուլղարացի Դենիս Կրասիմիրով Դեմիրովին։

Մայիսի 22–ին Հայաստանը կներկայացնեն Տիգրան Մինասյանը (60 կգ), Գուրգեն Ալեքսանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ) եւ Ալբերտ Եղիկյանը (97 կգ)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։