Էդուարդ Սպերցյանը՝ մինչև 23 տարեկան լավագույն խաղացողների թվում (ֆոտո)

14:05   20 մայիսի, 2021

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, «Կրասնոդար-2»-ի 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ավարտված առաջնության մինչև 23 տարեկան 5 լավագույն խաղացողների թվում է լիգայի վարկածով:

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ավարտված առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 31 խաղի, դարձել 16 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։ Օրեր առաջ նա հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու առաջիկա ընկերական խաղերին:

Հիշեցնենք, որ Սպերցյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել էր Ռումինիայի հավաքականի հետ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրի խաղում (3:2), որտեղ դուրս էր եկել փոխարինման, դարձել գոլի հեղինակ ու վաստակել 11 մետրանոց հարված։ Հայաստանի հավաքականը մայիսի 28-ից հունիսի 5-ը կանցկացնի հավաք, որի ընթացքում ընկերական խաղերում կմրցի աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի (hունիսի 1) և Շվեդիայի (hունիսի 5) հավաքականների հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։