«Լեսթերի» հարձակվողը յուրահատուկ ցուցանիշ է գրանցել Պրեմիեր լիգայում

17:55   19 մայիսի, 2021

«Լեսթերի» նիգերիացի հարձակվող Կելեչի Իհեանաչոն, գոլի հեղինակ դառնալով Լոնդոնի «Չելսի» դեմ ֆուտբոլի Անգլիայի առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրի խաղում (1:2), գրանցել է յուրահատուկ ցուցանիշ։

24–ամյա Իհեանաչոն Պրեմիեր լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը մեկ մրցաշրջանի ընթացքում գոլի հեղինակ է դառնում շաբաթվա բոլոր օրերին։ Մեկական գոլ նա խփել է երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ, 2 անգամ աչքի է ընկել երեքշաբթի ու ևս 5 գոլ խփել է կիրակի։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում նիգերիացի հարձակվողը մասնակցել է 24 խաղի ու դարձել 12 գոլի հեղինակ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։