Միհրան Հարությունյանը ներկա է եղել «Ուրարտուի» մարզմանը և ստացել անվանական մարզաշապիկ (ֆոտո)

00:45   19 մայիսի, 2021

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերում (MMA) հանդես եկող Միհրան Հարությունյանը ներկա է եղել Երևանի «Ուրարտուի» նախախաղային մարզմանը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ուրարտուի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար Ռոբերտ Արզումանյանն անվանական մարզաշապիկ է նվիրել Միհրան Հարությունյանը, իսկ նա հաջողություն է մաղթել թիմին առաջիկա խաղից առաջ և պատրաստակամություն հայտնել առաջիկայում ուժերը փորձել ֆուտբոլում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։