«Մանչեսթեր Սիթին» չպահպանեց 2 գոլի առավելությունն ու պարտվեց (տեսանյութ)

00:12   19 մայիսի, 2021

Ֆուտբոլի Անգլիայի չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահոված «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի նախավերջին՝ 37-րդ տուրում հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվեց «Բրայթոնին»՝ չկարողանալով պահպանել 2 գոլի առավելությունը:

Խաղի հաշիվը երկրորդ րոպեին բացեց «Մանչեսթեր Սիթիի» գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը: 10-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց հյուրերի պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելոն, սակայն դա մանչեսթերցիներին չխանգարեց կրկնապատկել հաշիվը: 47-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը հաշիվը դարձրեց 2:0, բայց խաղի մնացած ժամանակահատվածում «Բրայթոնը» խփեց 3 գոլ և տարավ կամային հաղթանակ:

«Մանչեսթեր Սիթին» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 83 միավորով և 12 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդից»: «Բրայթոնը» 41 միավորով 15-րդն է:

Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր

«Բրայթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 3:2 (տեսանյութ)

Լեանդրո Տոսարդ, 50, Ադամ Վաբստեր, 72, Դանիել Բրն, 76 – Իլկայ Գյունդոգան, 2, Ֆիլ Ֆոդեն, 48

Հեռացում՝ Ժոաու Կանսելո, 10 («Մանչեսթեր Սիթի»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։