«Մանչեսթեր Յունայթեդը» չհաղթեց Կավանիի տպավորիչ գոլից հետո (տեսանյութ)

23:29   18 մայիսի, 2021

Անգլիայի առաջնության 37-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 1:1 հաշվով ավարտեց Լոնդոնի «Ֆուլհեմի» դեմ տնային հանդիպումը:

Մանչեսթերցիների կազմում խաղի հաշիվը տպավորիչ հարվածով բացեց ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին, որը 15-րդ րոպեին մոտ 35 մետրից գրավեց մրցակցի դարպասը: Հյուրերի պատասխան գոլը 76-րդ րոպեին խփեց անգլիացի պաշտպան Ջո Բրայանը:

«Մանչեսթեր Յունայթեդը» 71 միավորով երկրորդ տեղում է, իսկ 28 միավոր հավաքած «Ֆուլհեմը» 18-րդն է և զրկվել է տեղը Պրեմիեր լիգայում պահպանելու հնարավորությունից:

Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ֆուլհեմ»՝ 1:1 (տեսանյութ)

Էդինսոն Կավանի, 15 – Ջո Բրայան, 76

«Սաութհեմփթոն» - «Լիդս»՝ 0:2 (տեսանյութ)

Պատրիկ Բեմֆորդ, 73, Թայլեր Ռոբերտս, 90+5



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։