Եվրո-2020. Բենզեման՝ Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում (ֆոտո)

23:16   18 մայիսի, 2021

Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմային ընդգրկել է Եվրո-2020-ի հայտացուցակում: 33-ամյա Բենզեման 2015 թվականին Ֆրանսիայի հավաքականից հեռացվել էր իր թիմակից Մաթյո Վալբուենային շանտաժի ենթարկելու պատճառով։ Ազգային թիմում նա անցկացրել է 81 հանդիպում, դարձել 27 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը Եվրո-2020-ում

Դարպասապահներ. Ուգո Լյորիս («Տոտենհեմ»), Սթիվ Մանդանդա («Մարսել»), Մայք Մենյան («Լիլ»)։

Պաշտպաններ. Բենժամեն Պավար («Բավարիա»), Լեո Դյուբուա («Լիոն»), Ռաֆայել Վարան («Ռեալ»), Կուրտ Զումա («Չելսի»), Պրեսնել Կիմպեմբե (ՊՍԺ), Կլեման Լանգլե («Բարսելոնա»), Լուկաս Էրնանդես («Բավարիա»), Լյուկա Դին («Էվերտոն»), Ժյուլ Կյունդե («Սևիլիա»):

Կիսապաշտպաններ. Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»),  Նգոլո Կանտե («Չելսի»), Ադրիեն Ռաբյո («Յուվենտուս»), Կորենտեն Տոլիսո («Բավարիա»), Մուսա Սիսոկո («Տոտենհեմ»), Տոմա Լեմար («Աթլետիկո»):

Հարձակվողներ. Մարկուս Թյուրամ («Բորուսիա Մ.»), Օլիվյե Ժիրու («Չելսի»), Անտուան Գրիզման («Բարսելոնա»), Կիլիան Մբապե (ՊՍԺ), Ուսման Դեմբելե («Բարսելոնա»), Քարիմ Բենզեմա («Ռեալ»), Վիասամ Բեն-Յեդեր («Մոնակո»), Կինգսլի Կոման («Բավարիա»):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։