Վարազդատ Հարոյանի գոլն օգնեց «Աստանային»

20:56   18 մայիսի, 2021

Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 12-րդ տուրում առաջատար «Աստանան» հյուրընկալվելիս 5:2 հաշվով հաղթեց «Կայսարին»:

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն «Աստանայի» կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը և գոլի հեղինակ դարձավ 37-րդ րոպեին: Անկյունայինի խաղարկման արդյունքում նա գլխի հարվածով հաշիվը դարձրեց 2:0: Դա 28-ամյա ֆուտբոլիստի առաջին գոլն էր Ղազախստանի առաջնությունում:

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը բացակայում էր հյուրերի հայտացուցակից:

Գեղամ Կադիմյանը «Կայսարի» փոխարինողների թվում էր, սակայն խաղաժամանակ չստացավ:

«Աստանան» 32 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 10 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Տոբոլից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։