Սերենա Ուիլյամսն անակնկալ պարտություն կրեց

19:54   18 մայիսի, 2021

Իտալիայի Պարմա քաղաքում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարի երկրորդ շրջանում աշխարհի 8-րդ ռակետ Սերենա Ուիլյամսը 6:7, 2:6 հաշվով պարտվել է չեխ Կատերժինա Սինյակովային և լքել պայքարը: 68-րդ ռակետ Սինյակովան հաղթել է 1 ժամ 37 րոպեում: Երրորդ շրջանում նրա մրցակիցը կլինի Աննա Ֆրիդզամ (Գերմանիա) – Կարոլին Գարսիա (Ֆրանսիա) զույգի հաղթողը:

Հիշեցնենք, որ առաջին շրջանում ամերիկացի թենիսիտուհին հաղթել էր Իտալիայի ներկայացուցիչ Լիզա Պիգատոյին: Դա 39-ամյա Սերենա Ուիլյամսի առաջին հաղթանակն էր փետրվարին Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում ռումինացի Սիմոնա Հալեպին 6։3, 6։3 հաշվով պարտության մատնելուց հետո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։