13:43 18 մայիսի, 2021Ֆուտբոլի կանանց Անգլիայի Չեմպիոնշիփում հանդես եկող «Բլեքբերնի» 17-ամյա հայ ֆուտբոլիստուհի Մարիա Էդվարդսը ճանաչվել է անգլիական ակումբի՝ այս մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ավարտված առաջնությունում «Բլեքբերնը» 20 տուրերում հավաքել է 18 միավոր և գրավել 9-րդ տեղը, իսկ Մարիա Էդվարդսը դարձել է 2 գոլի հեղինակ:
Հայ խաղացողը վարձավճարով է հանդես գալիս «Բլեքբերնում»: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Մարիան խաղացել է նաև կանանց Անգլիայի Մ-18 հավաքականում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.