Տոնի Կրոսը վարակվել է կորոնավիրուսով եւ չի օգնի «Ռեալին» առաջնության վերջին խաղում

21:49   17 մայիսի, 2021

Մադրիդի «Ռեալի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը վարակվել է կորոնավիրուսով։ Նրա թեստի պատասխանը դրական է, հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ Դեռ մայիսի 14-ին Կրոսը ինքնամեկուսացել էր, երբ հայտնի էր դարձել, որ շփվել է վարակակրի հետ։

Տոնի Կրոսը չի կարողանա օգնել ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմին Իսպանիայի առաջնության վերջին տուրի խաղում։ Մայիսի 22-ին «Ռեալը» կընդունի «Վիլյառեալին»։

31-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Վերջին տուրից առաջ «Ռեալը» 81 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Աթլետիկոյից» հետ է 2 միավոր։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը կհյուրընկալվի «Վալյադոլիդին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։