Մեսին Լա Լիգայում գոլ է խփել 300-րդ խաղում

17:10   17 մայիսի, 2021

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 300-րդ հանդիպումը, որտեղ դառնում է նվազագույնը մեկ գոլի հեղինակ, հայտնում է OptaJose-ը։

Այդ ցուցանիշով 33-ամյա արգենտինացին ռեկորդակիր է։ Նրան հաջորդում է Մադրիդի «Ռեալի» իսպանացի հարձակվող Ռաուլ Գոնսալեսը, որը Լա Լիգայում գոլի հեղինակ է դարձել 186 խաղերում։

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության նախավերջին տուրում Մեսիի գոլը չէր օգնել «Բարսելոնային», որը տանը 1։2 հաշվով պարտվել էր Վիգոյի «Սելտային»։ Կատալոնական ակումբն առաջին անգամ Մեսիի հետ չկարողացավ հաղթել 3 տնային խաղերում անընդմեջ։ Բացի այդ, 13 տարվա ընդմիջումից հետո «Բարսելոնան» առաջին անգամ 2 տարի անընդմեջ մնում է առանց չեմպիոնական տիտղոսի։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։