ԱԱ-2022. Արգենտինայի հավաքականի կազմը (ֆոտո)

13:42   17 մայիսի, 2021

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է ազգային թիմի կազմը Չիլիի ու Կոլումբիայի դեմ ԱԱ-2022-ի ընտրական խաղերի համար։

Դարպասապահներ. Ագուստին Մարկեզին («Պորտու»), Խուան Մուսո («Ուդինեզե»), Էմիլիանո Մարտինես («Աստոն Վիլա»)։

Պաշտպաններ. Մարկոս Ակունյա («Սևիլիա»), Լիսանդրո Մարտինես («Այաքս»), Նաուել Մոլինա («Ուդինեզե»), Կրիստիան Ռոմերո («Ատալանտա»), Խուան Ֆոյտ («Վիլյառեալ»), Նիկալոաս Օտամենդի («Բենֆիկա»), Լուիս Պալոմինո («Ատալանտա»), Հերման Պեցելիա («Ֆիորենտինա»), Նիկոլաս Տալյաֆիկո («Այաքս»)։

Կիսապաշտպաններ. Լուկաս Մարտինես («Ֆիորենտինա»), Էմուլիանո Բուենդա («Նորվիչ»), Անխել Կորեա («Աթլետիկո»), Խոակին Կորեա («Լացիո»), Ռոդրիգո դե Պաուլ («Ուդինեզե»), Գվիդո Ռոդրիգես («Բետիս»), Նիկոլաս Դոմինգես («Բոլոնիա»), Լուկաս Օկամպոս («Սևիլիա»), Ալեխանդրո Գոմես («Սևիլիա»), Էսեկյել Պալասիոս («Բայեր»), Նիկոլաս Գոնսալես («Շտուտգարտ»), Ջովանի Լո Չելսո («Տոտենհեմ»), Լեանդրո Պարեդես (ՊՍԺ)։

Հարձակվողներ. Լաուտարո Մարտինես («Ինտեր»), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Լուկաս Ալարիո («Բայեր»), Լիոնել Մեսի («Բարսելոնա»), Անխել Դի Մարիա (ՊՍԺ)։

Արգենտինայի հավաքականը Չիլիի թիմին կընդունի հունիսի 4-ին, իսկ կոլումբացիների հետ արտագնա հանդիպում կանցկացնի հունիսի 9-ին։ Չորրորդ տուրից հետո արգենտինացիները 10 միավորով երկրորդ տեղում են, իսկ առաջատար Բրազիլիան ունի 12 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։