Արտյոմ Սիմոնյանը` գոլի հեղինակ (ֆոտո)

09:10   17 մայիսի, 2021

Ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության վերջին՝ 42-րդ տուրում «Տոմը» 1:1 հաշվով է ավարտել «Նիժնի Նովգորոդի» դեմ տնային հանդիպումը:

Դաշտի տերերի պատասխան գոլը 26-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի թեկնածու Արտյոմ Սիմոնյանը, որը երկրորդ փորձից անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը: Նա անցկացրել է ամբողջ հանդիպումը: Ընթացիկ առաջնությունում 26-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 16-րդ խաղին և խփել չորրորդ գոլը:

«Տոմը» 41 միավորով գրավել է 18-րդ տեղը և լքել առաջին դիվիզիոնը: «Նիժնի Նովգորոդը» 88 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը և առաջատար Սամարայի «Կռիլյա Սովետովի» պես նվաճել Պրեմիեր լիգայի ուղեգիր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։